30/11/2020 10:00
Ռուս զինվորականները Ղարաբաղում ոչնչացրել են ևս 100 պայթյունավտանգ նյութ (Տեսանյութ)
Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացնրել են 100 պայթյունավտանգ նյութ, ինչպես նաև ականազերծել Շուշի-Լիսոգորսկի մոտ երեք կիլոմետրանոց ճանապարհը, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Սակրավորները վտանգավոր առարկաները տարել են հատուկ սարքավորված դաշտ, որից հետո դրանք ոչնչացրել են:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ժամանակ, զինվորականները մաքրել են ավելի քան 24 հա տարածք, ավելի քան ութ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել և ոչնչացրել 750 պայթյունավտանգ առարկա:
Պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ ականազերծման աշխատանքներում ներգրավված սակրավորները հագեցած են ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքներով: Նրանք նաև զինված են պայթուցիկ օբյեկտների որոնման ժամանակակից միջոցներով: