01/12/2020 13:51
«Հրելով, հարվածելով տանում էին». քաղաքացին ադրբեջանական տեսանյութում ճանաչել է եղբորը
Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն՝ ուղղված Վլադիմիր Պուտինին: Ծնողները ակնկալում են, որ իրենց երեխաների հայտնաբերման խնդիրը կլուծվի ՌԴ նախագահի աջակցությամբ:
Ներկաներից մեկն ասաց, որ Ադրբեջանի տարածած տեսանյութերից մեկում ճանաչել է եղբորը:
«Ադրբեջանցիների ուղեկցությամբ հայ գերիները՝ շուրջ 15 հոգի, կապված ձեռքերով, քայլում էին: Հրելով, հարվածելով տանում էին», - լրագրողների հետ զրուցում ներկայացրեց տեսածը:
Հայ ռազմագերու եղբայրն ասաց՝ հակառակորդի տարածած նյութերը նայելիս սարսափում է դաժանությունից.
«Պետք է բոլոր դռները թակենք: Գոնե երաշխիքներ տան, որ մինչև վերադարձնելը նրանց կյանքին վտանգ չի սպառնա»:
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատներ բողոքի ակցիան առավոտյան սկսել էին Էջմիածնի զորամասի մոտից, որտեղից անհետ կորած 34 զինծառայող կա: Իսկ ՌԴ դեսպանատան մոտից ծրագրել են գնալ ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պահանջնելու իրենց երեխաներին: