01/12/2020 19:02
Ակցիայի՝ բերման ենթարկվող մասնակիցը, փախել է ոստիկանական մեքենայից
Ղարաբաղը մեզ համար տարածք չէ, սրբազան հայրենիք է, լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ ավելացնելով.
«Արցախը հանձնած վարչապետն իրավունք չունի կառավարելու իմ ու իմ ընկերների երկրում»:
Ակցիայի մասնակիցը հայտնեց, որ ոստիկանները փորձում էին իրեն բերման ենթարկել, բայց ինքը ոստիկանական մեքենայից փախել է: Ի պատասխան լրագրողների հարցին էլ՝ ասաց, որ ոստիկանների գործողությունները ձևական չեն.
«Իրենց ծառայությունն են իրականանցում: Նկատել եմ, որ շատ ոստիկաններ ստիպված են որոշակի ծառայություններ կատարել»:
Հիշեցնենք, որ քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Կան բերման ենթարկվածներ: