01/12/2020 14:25
Եթե հրամանատար լիներ, Բաքու չէ, Աֆրիկա էլ կհասներ էս ազգը. անհետ կորած զինծառայողի եղբայր
Անհետ կորած զինծառայողների ծնողները Պաշտպանության նախարարության մոտ են: Նախարարության ներկայացուցչի հետ հանդիպում են պահանջում:
«Անկազմակերպությունից էլ սկսվել է դասալքությունը: Ով հասկացել ա, որ տենց ա, հելել, փախել ա: Հիմա հելել, ասում են՝ դասալքություն: Էս ազգն էդ ազգն ա եղե՞լ, որ դասալքություն լինի: Էս ազգից թասիբով ազգ կա՞, էս ազգին մի քիչ հնարավորություն տային, դուխ տային, եթե հասկանար, որ գլխին հրամանատար կա, Բաքու չէ, Աֆրիկա էլ կհասներ էս ազգը: Բայց սաղին կոտրին: Սկզբից ասում էին՝ « «արտելերիայի» կռիվ ա՝ կարքի չկա», հետո՝ «ձեր կարիքը լինի, կկանչենք»: Լիքը մարդ գնաց, հետ եկավ: Ըտենց տրամադրին, առավոտ զարթնեցինք, տեսանք կրվել ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի եղբայրը:
Նա պատմեց, որ եղբայրն ասել էր իրեն՝ կամավոր չգնա կռվի, գնա միայն ծանուցագիր ուղարկելու դեպքում, քանի որ, նրա խոսքով, կամավորների վիճակը «բարդակ» է: