02/12/2020 17:44
Շուշիի բանտում իրենց պատիժը կրող մարդասպաններ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը տեղափոխվել են Հայաստան (168.am)
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Շուշիի բանտում իրենց պատիժը կրող մարդասպաններ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը տեղափոխվել են Հայաստան, որի պատճառներից մեկն, ի թիվս անվտանգության հարցերի, վերջիններիս մոտ կորոնավիրուսի դրական թեստերի արդյունքներն են:
Ներկայումս, սակայն, դեռևս հայտնի չէ, թե ինչ բուժում է նրանց տրվում՝ հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի առկա վիճակը: