02/12/2020 10:41
ՌԴ ՊՆ բժշկական ստորաբաժանումը սկսել է հիվանդներ ընդունել Ղարաբաղից (Տեսանյութ)
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ստեփանակերտի հատուկ նշանակության ջոկատի բժշկական ստորաբաժանումը սկսել է ընդունել առաջին հիվանդներին Լեռնային Ղարաբաղից:
«Տեղի մոտ 70 բնակիչ բժշկական օգնություն է խնդրել Ստեփանակերտում տեղակայված ՌԴ ՊՆ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետներից», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բնակիչների դիմումները հիմնականում կապված են սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրման հետ: Բացի այդ, նրանք եկել են բժիշկների մոտ ատամնաբուժական օգնություն ստանալու համար:
Յուրաքանչյուր ջոկատ ներառում է լաբորատոր և ախտորոշիչ բաժանմունք, որն ունակ է օրական անցկացնել մինչև 80 ռենտգենյան, ֆտորոգրաֆիկ և ուլտրաձայնային հետազոտություններ: Այնտեղ հնարավոր է նաև օրական մինչև 40 հիվանդի վիրաբուժական օգնություն տրամադրել: Գործում է վերակենդանացման բաժանմունք: