02/12/2020 13:42
Նրանք, ովքեր մանդատը վայր չեն դնում և պատգամավոր են դարձել քաղաքական ուժի շնորհիվ, դա համարում եմ շատ ամոթ երևույթ. Իմքայլական պատգամավոր
Այն պատգամավորներին, որոնք լքում են խմբակցությունը և վայր դնում մանդատը, ինչ-որ տեղ հասկանում եմ: Նրանք փորձում են իրենց ուժերն օգտագործել այլ բնագավառում: Դա լրիվ հասկանալի և ընդունելի է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգաավոր Արմեն Խաչատրյանը:
«Իսկ նրանք, ովքեր մանդատը վայր չեն դնում և պատգամավոր են դարձել քաղաքական ուժի շնորհիվ, ես դա համարում եմ շատ ամոթ երևույթ նրանց համար, որովհետև ստացվում է այնպես, որ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր:
Եթե պատերազմի դաշտում այլ իրավիճակ լիներ, վստահ եմ, որ այդ պատգամավորները մանդատները վայր չէին դնի և կգովաբանեին, հեքիաթներ կպատմեին իրենց արած-չարածի համար», - ասաց պատգամավորը: