02/12/2020 14:01
Նոյեմբերի 9-ի գիշերն ստորագրված եռակողմ փաստաթղթից տեղյակ չեմ եղել. Իշխանական պատգամավոր
Նոյեմբերի 9-ի գիշերն ստորագրված եռակողմ փաստաթղթից տեղյակ չեմ եղել, բայց այդ օրը ժամեր առաջ անմիջական կապի մեջ եմ եղել Արցախի որոշակի շրջանակների հետ և անընդհատ այնտեղից ահազանգեր եմ ստացել, որ այլևս հնարավոր չէ շարունակել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգաավոր Արմեն Խաչատրյանը:
«Կարող եմ անգամ բառ առ բառ ասել՝ ինչ ասեցին. «Այն ուժերը, որ հիմա գտնվում են Շուշիում, եթե ոտքով էլ իջնեն Ստեփանակերտ, Ստեփանակերտը պահելու խնդիր է առաջանալու»: Այսինքն՝ ես տեղյակ եմ եղել, որ Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է եղել», - ասաց Խաչատրյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ վարչապետին հարցեր ունի՞, ինչին իմքայլական պատգամավորը բացասական պատասխան հնչեցրեց:
«Այնպես չէ, որ Արցախում տիրող իրավիճակից վարչապետից պետք է իմանայի: Երկար ժամանակ եղել եմ Սյունքիում, ունեմ իմ պատկերացումները և շատ ժաանակ էլ ես եմ տեղեկություն հայտնել համապատասխան մարմիններին նշեց նա», - ասաց նա: