02/12/2020 09:30
«Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի. ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի։ Բանն այն է, որ մեքենայում փակված ԱԺ նախագահի թիկնապահները փորձել են դիմադրել հարձակվողներին, ժամանակ շահել և օգնություն են խնդրել իրենց ղեկավարությունից՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից։ Բայց ՊՊԾ պետը՝ Սարգիս Հովհաննիսյանը, տեղում չի եղել, որևէ մեկը նրանց խնդրանքներին չի արձագանքել։
Մեր տեղեկություններով, դեպքից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել՝ մեղավորներին գտնելու համար։ Ներսում կասկածներ ունեն, որ այդ ողբերգության հետ կապված ամեն ինչ չէ, որ հասկանալի է։ ԱԱԾ-ն ծառայողականի հետ կապված մեր հարցմանը պատասխանել է, որ «հայցվող տեղեկատվությունն ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում», ուստի դասվում է ծառայողական գաղտնիքի շարքին և չի կարող տրամադրվել»։