02/12/2020 14:47
«Չեն օգնել, որ պահենք. Հադրութը հանձնել են». Հադրութցի (Տեսանյութ)
Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի մոտ օգնության ակնկալիքով հավաքված արցախցիներից էլ չեք լսի, որ «լյոխ լավ ա ինելու»: Պատերազմից հետո հուսահատությունը լավատեսություն այլևս չի թողել: Իսկ խնդիրների մասին հարցնելիս հիմնականում նույն պատասխանն են տալիս. «Էլ տուն չունենք»: Նշանակում է՝ խնդիր որքան ուզեք:
«Հադրութը էլ չկա: Երկու հարկանի տուն ունեի, աշխատանք: Փաստաթղթերն էլ լոխ թողել, դուրս ենք եկել: Մի հատ «կուռտկով» եմ եկել», - Aysor.am -ի հետ զրույցում ասաց հադրութցի Ալբերտ Հայրապետյանը:
Թե Հադրութն ինչո՞ւ չկա՝ Ալբերտ պապը դրա պատասխանն էլ ունի.
«Չեն օգնել, որ պահենք. Հադրութը հանձնել են»:
Բայց պատասխան չունի ձմռան հետ օր օրի ավելացող խնդիրների լուծման համար: Անորոշ է՝ ինչպե՞ս է պահելու 9 հոգանոց ընտանիքը, ինչպե՞ս է վճարելու կոմունալները: