02/12/2020 10:00
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
«Ճանապարհային դեպարտամենտ»-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Կոտայքի, Սևանի, Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: