02/12/2020 10:32
Աջափնյակի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 3-ին ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 22-38 զույգ համարների, Հալաբյան 44-համարի, Մարգարյան 5, 7 համարների, «Կենտրոն» հեռուստաալիքի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի և դրանց կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: