02/12/2020 16:15
Քաղաքացիական բնակչության շրջանում չպայթած ռումբերից դժբախտ դեպքեր չեն արձանագրվել. ԱԻՊԾ
Ռազմագործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են չպայթած զենք-զինամթերքի որոնման և դրանց վնասազերծման աշխատանքները: ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով քաղաքացիական բնակչության շրջանում չպայթած ռումբերից կամ այլ զինատեսակներից դժբախտ դեպքեր չեն արձանագրվել:
«Արվում է հնարավորը, որպեսզի օր առաջ ապահով ու անվտանգ լինեն Արցախի բալոր շրջանները: Մինչ այսօր քաղաքացիական բնակչության շրջանում չպայթած ռումբերից կամ այլ զինատեսակներից դժբախտ դեպքեր չեն արձանագրվել», - նշված է հաղորդագրության մեջ: