02/12/2020 10:50
Արթուր Բաղդասարյանի ու Արթուր Վանեցյանի հանդիպման մասին լուրը կեղծ է
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի ու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հանդիպման մասին լուրը կեղծ է։
«Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեք չի հանդիպել, ոչինչ երբեք չեն քննարկել։
Լրատվական աղբյուրներում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և իբր որոշ հարցեր է քննարկվել:
Պաշտոնապես հայտնում եմ, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել», - այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։