03/12/2020 13:49
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Խաղաղապահների հրամանատարի հետ
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս խաղաղապահների հրամանատար Ռուսլան Մուրադովի հետ քննարկել է Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության դրույթների կատարման ընթացքը:
«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների կատարման հարցերը», - հաղորդում է մամուլի ծառայությունը: