03/12/2020 14:56
Ստեփանակերտի քաղաքապետը հանդիպել է Մանե Թանդիլյանին. քննարկվել է սուղ ռեսուրսները մոբիլիզացնելու ու գրագետ օգտագործելու անհրաժեշտությունը
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հյուրընկալել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին:
Հանդիպման առանցքում է եղել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով պատուհասած ծանր սոցիալական իրավիճակը և դրանից բխվող բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկա պայմանները բարելավելու տարբերակների շուրջ՝ երկուստեք կարևորելով աշխատանքների ճիշտ համակարգման և առկա սուղ ռեսուրսների մոբիլիզացնելու ու գրագետ օգտագործելու անհրաժեշտությունը: