03/12/2020 18:41
Վազգեն Մանուկյանն իր կենսափորձով և անցած ճանապարհով ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, ունի արժանապատիվ բանակցություններ վարելու ունակություն. Արծվիկ Մինասյան
Վազգեն Մանուկյանն իր կենսափորձով և անցած ճանապարհով ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, ունի արժանապատիվ բանակցություններ վարելու ունակություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Շատ հստակ է, որ նա չունի քաղաքական որևէ շահ՝ առաջադրվելու առաջիկա ընտրություններում: Պետք է գնահատել նաև մարդու համարձակությունը: Ի վերջո, մենք մի հանգրվանում ենք, երբ ամեն մեկը չէ, որ պատասխանատվություն կվերցնի իր ուսերին:
Վազգեն Մանուկյանի մասին ստացվող արձագանքները հաստատում են, որ նրա ղեկավարած կառավարությունն ի վիճակ է ոչ միայն արժանապատիվ բանակցությունների սեղանի շուրջ նստել, այլև նպասել մեր երկրում խաղաղության հաստատմանն ու քայքայված բոլոր համակարգերի վերականգնմանը», - ասաց դաշնակցական գործիչը:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը նիստ է գումարել: Նիստում որոշում է կայացվել, որ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: