03/12/2020 10:42
«Ի՞նչ է լինելու մեր վիճակը». շուշեցիները ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն են դիմել
Շուշեցիները հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ։ Ուզում են հասկանալ՝ ինչ է լինելու իրենց հետագա վիճակը, ինչ շանսեր ունեն:
Շուշեցի Ստելլա Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ կացարանի խնդրի լուծման դեպքում Արցախ կվերդառնա: Բայց միևնույն ժամանակ նկատեց, որ անտուն մնացածները շատ են, հարցը միանգամից լուծել չի լինի: Բացի այդ՝ իրենցից վատ վիճակում գտնվողներ էլ կան, ովքեր դեռ նկուղներում են ապրում:
Նրա ընտանիքը Շուշիից դուրս է եկել հոկտեմբերի 28-ին, երբ վիճակն արդեն օրհասական էր ու մնալու հույս այլևս չկար: Այնտեղ երկու տուն ու փոքրիկ բիզնես են թողել: Տիկին Ստելլան էլ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում է աշխատել՝ որպես մոմավաճառ:
Հայաստանում իրենց ընդունել են անծանոթ մարդիկ, մի տան ու մի ընտանիքի պես են ապրում: