03/12/2020 12:29
Շուշեցիները լրագրողներին հրավիրել են իրենց ակցիային, ապա դժգոհել, որ եկել են լուսաբանելու (Տեսանյութ)
Երեկ լրագրողների ֆեյսբուքյան խմբում շուշեցիների խնդրանքով հայտարարություն էր տարածվել, որ այսօր առավոտյան իրենց պահանջով ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության մոտ են հավաքվելու։
Առավոտյան 10։00-ին արդեն լրատվամիջոցները ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց էին։ Նրանց հարցերին, սակայն շուշեցիներից պատասխանող չկար, թե ինչու են հավաքվել, ինչ պահանջ կամ խնդիր ունեն։
«Դրա համար չենք հավաքվել», - ասաց շուշեցիներից մեկը։
Ներկայացուցչությունից ասացին, որ ներսում քննարկումը լրագրողները չեն կարող լուսաբանել և ընդունեցին շենքի մոտ հավաքված մոտ մեկ տասնյակ շուշեցիներին։