03/12/2020 13:09
Մի տուն Շուշիում են թողել, մեկն էլ՝ Քարին տակում. բազմանդամ ընտանիքը «ցրվել» է Հայաստանով մեկը (Տեսանյութ)
Ապրուստ, տունուտեղ ստեղծելու պատկերացումներում արցախցիները մի բան միայն չեն պատկերացրել, որ թուրքի համար են ստեղծում: Այն, որ հիմա ոչ միայն տուն, այլև գյուղ չունեն՝ դա էլ չեն պատկերացնում: Իրենց վիճակի մասին հարցերին էլ պատասխանում են. «Չեք պատկերացնի է՛... »:
«Էն ժամանակ որսորդական հրացանով չտվեցինք, բայց էս զենք-զրահի օրոք ձեռքից գնացին», - շուշեցի Ստելլա Բաղիյանի համար հողերը, հատկապես Քարին տակը կորցնելն այդպես էլ հարցական մնաց:
Aysor.am -ի հետ զրույցում Ստելլա տատը պատմեց, որ մի տուն Քարին տակում ուներ, մեկն էլ՝ Շուշիում: Բազմանդամ ընտանիքի հետ ձեռնունայն եկել է Հայաստան:
Ընտանիքն էլ «ցրվել» է Հայաստանով մեկ՝ մեկն Աբովյանում է, մյուսը՝ մեկ այլ բնակավայրում: Ինքն էլ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում էր: Օգնություն ստանալու համար էր եկել: