03/12/2020 14:32
Ինչի՞ է պատրաստ հայկական կողմը, եթե ոչ մի պետություն չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Տարոն Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարցեր, որոնց պատասխանները մեր դիվանագետներն ու արտաքին քաղաքական գործիչները պիտի անգիր իմանան այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի հարցում հայկական շահն առաջ տանելու համար՝
Ինչի՞ է պատրաստ հայկական կողմն Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավին ագրեսիայի, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում։
Ինչի՞ է պատրաստ հայկական կողմն Արցախի գրավյալ տարածքները (Շուշի, Հադրութ և այլն) ազատագրելու հարցում։
Ինչի՞ է պատրաստ հայկական կողմն Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցում՝ Արցախում էթնիկ զտումներ կազմակերպելու, ահաբեկչությանը ֆինանսավորելու, ահաբեկիչ վարձկաններ ներգրավելու և ռասայական խտրականությամբ պայմանավորված հայատյացության քաղաքականության վարելու համար։
Ինչի՞ է պատրաստ հայկական կողմն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը լիարժեք իրացված տեսնելու համար։
Ինչի՞ է պատրաստ հայկական կողմը, եթե ոչ մի պետություն չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Ինչի՞ է պատրաստ հայկական կողմը, եթե ամբողջ աշխարհն անգամ անտեսի այդ նույն աշխարհի կողմից ընդունված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները ...
Շարունակելի ...»: