03/12/2020 13:44
Տիգրան Ավինյանի օգնականը թողնում է աշխատանքը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը թողնում է աշխատանքը։
«Սեփական դիմումիս համաձայն, ազատվել եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից։
Պետական ծառայությանս շուրջ 3 տարիները եղել են կյանքիս ամենաբարդ, պատասխանատու, բայց և ամենակարևոր ու սիրելի ժամանակահատվածը։
Պարո՛ն Ավինյան, սիրելի՜ գործընկերներ, շնորհակալություն վստահության ու արդյունավետ աշխատանքի համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Այդինյանը։