03/12/2020 12:32
Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ազատվել է պաշտոնից:
Ավինյանի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»։
Հունանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018թ հոկտեմբերի 15-ին: