03/12/2020 10:55
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում վերանորոգել են դպրոց (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս խաղաղապահների օգնությամբ սկսել է գործել հերթական դպրոցը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Խոսքը թիվ 8 միջնակարգ դպրոցի մասին է: Ռուսաստանի ռազմական անձնակազմն օգնել է ուսումնական հաստատությունում վերանորոգում իրականացնել և ապահովել անվտանգությունը` «միաժամանակ մատակարարելով անհրաժեշտ ուսումնական նյութեր և սարքավորումներ»:
Նշվում է, որ ուսուցիչները հարմարեցնում են ծրագիրը, որպեսզի դպրոցականները արագ հասնեն արդյունքի:
Ռուս խաղաղապահները նաև օգնում են վերակառուցել քաղաքացիական ենթակառուցվածքները Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:
Ընդգծվում է, որ ընդհանուր առմամբ, ռազմական ինժեներները Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ, ստուգել ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտներ, ինչպես նաև հայտնաբերել և վնասազերծել 1077 պայթուցիկ օբյեկտ: