03/12/2020 12:10
Նախարարը համաձայն չէ, որ նախկինում իր ղեկավարած կազմակերպությունը թալանել է ժողովրդին (Տեսանյութ)
Կառավարությունում Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանից Aysor.am-ը հետաքրքրվեց՝ երբ ինքը նշանակվեց նախարար, քաղաքացիները նշում էին, որ նախկինում ղեկավարում էր «Մոգո» ընկերությունը, որը թալանում էր քաղաքացիներին, ինչպե՞ս է այս դեպքում լուծելու քաղաքացիների սոցիալական հարցերը։
«Կարծում եմ՝ այն աշխատանքը, որը նախարարի պաշտոնում իրականացնում եմ և կիրականացնեմ, այդ հարցերի պատասխանները կտան։ Արդեն աշխատում ենք և որոշակի արդյունքներ արձանագրված են արդեն», - նշեց նա։
Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, այդ ընկերության մասին կարծիքները ճի՞շտ են, որ 400 տոկոսով վարկեր է տալիս, նախարարը նշեց՝ ոչ։
«Ես նման տեղեկություն չունեմ։ Բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները նշում են, թե քանի տոկոսով են վարկեր տալիս։ Ես այնտեղ տնօրեն եմ աշխատել, ինչպես աշխատել եմ դրանից առաջ բազմաթիվ այլ բանկերում», - ասաց նա։