05/12/2020 17:19
Ազատ ու արդար ընտրությունների երաշխավորը լինելու է սուբյեկտ, որն անձնական և կուսակցական շահ չի հետապնդելու. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը լինելու է վերկուսակցական վարչապետ, նրա խնդիրն է լինելու հակաճգնաժամային կառավարումը երկիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելը, այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Վազգեն Մանուկյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը չեն մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ազատ ու արդար ընտրությունների երաշխավորը լինելու է սուբյեկտ, որն անձնական և կուսակցական շահ չի հետապնդելու: Անցումային կառավարությունը շատ անելիքներ ունի», - ասաց Վանեցյանը: