05/12/2020 17:13
Մեզ անհրաժեշտ է օր առաջ ձևավորել Ադրբեջանին «ոչ» ասող իշխանություն. Վանեցյան (Տեսանյութ)
Մեզ չափազանց դժվար ժամանակներ են սպասվում, որովհետև մի կողմից ունենք պատերազմի թողած սարսափելի հետևանքներ, մյուս կողմից՝ քայքայված տնտեսություն և գրեթե իսպառ վերացված անվտանգային համակարգ, այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա համոզմամբ՝ հայ ժողովուրդը պետք է կարողանա վերականգնել քայքայված տնտեսությունը և անվտանգային համակարգը:
«Բայց դա պայմանավորված է քաղաքական փոփոխություններով: Մինչև մենք չձևավորենք ներքին և արտաքին վստահություն վայելող իշխաություն, չենք կարող անգամ մտածել օտաերկրյա ներդրումների մասին: Պետք է հստակ գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն օրը հավասար է ՀՀ չստացված եկամուների և կորսված հնարավորութունների: Նիկոլ Փաշինյանը թալանում է ՀՀ քաղաքացուն, քանի որ իր գոյությամբ արգելափակում է ցանկացած նոր ներդրում: Նա խանգարում է յուրաքանչյուրին՝ ավելի լավ կյանք ունենալու հարցում», - ասաց Արթուր Վանեցյանը:
Ամփոփելով՝ նա շեշտեց, որ պետության չգոյությունը հանգեցրել է նրան, որ ամեն օր ադրբեջանական որևէ խմբավորում հայտնվում է սահմանային հայկական որևէ բնակավայրում և պահանջում հանձնել տարածքներ:
«Մեզ անհրաժեշտ է օր առաջ ձևավորել իշխանություն, որը կկարողանա Հայաստանի և Արցախի համար պահպանել այն, ինչ դեռ հնարավոր է պահպանել: Մեզ անհրաժեշտ է օր առաջ ձևավորել Ադրբեջանին «ոչ» ասող իշխանություն», - ասաց Վանեցյանը: