12/12/2020 11:15
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 995 դեպք, մահերի թիվն ավելացել է 19-ով
Հայաստանում դեկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 147 312 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 995-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 124 521 (+1047) մարդ, այս պահին բուժվում է 19 714 (-71):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3077 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2462 (+17), իսկ այլ պատճառներով՝ 615 (+2):
Մեկ օրում մահացել է 19 մարդ: