12/12/2020 20:39
Ռուսաստանը Ղարաբաղում հակամարտող կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ զենքերից հրաձգության միջադեպքից հետո հակամարտության կողմերը տեղեկացվել են լիակատար հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին, լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը:
«Հադրութի շրջանում ավտոմատ կրակային զենքերից հրաձգության դեպք է գրանցվել: Հաղորդակցման ուղիղ կապով կողմերին անհապաղ հաղորդվել է ամբողջական հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին», - ասել է նա: