12/12/2020 12:18
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանիչ միջոցներով (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են միջոցներով՝ կրակոցներից և բեկորներից պաշտպանվելու, ինչպես նաև հարակից տարածքը վերահսկելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ին:
«Ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են ֆորտիֆիկացիոն «Բլոկպոստ» կառույցներով, որոնք զինծառայողներին պաշտպանում են հրաձգային զենքից և բեկորներից, նաև օգնում են շրջակա տարածքի շրջանաձև դիտարկում անցկացրել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դիտակետի ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, բլոկ-մոդուլ ուտելիք պատրաստելու համար, տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ մշտական էլեկտրաէներգիայով: Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորում, էլեկտրական տեխնիկա, ջեռուցման համակարգ և օդափոխություն: