12/12/2020 10:28
«Հրապարակ». «17-ով մեկնարկել ենք շարժման ձևավորումը, դրանից հետո մեզ միացողներ են եղել». Իշխան Սաղաթելյան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայրենիքի փրկության ճակատը, որը փոխարինեց 16-17 կուսակցությունների ֆորմատին և, թվում է, պետք է ավելի քիչ թվով կուսակցություններ ընդգրկեր, որովհետև ոմանք հայտարարեցին դուրս գալու մասին, մեծացել է։ Մեզ ասացին, որ 22 կուսակցության մասին է խոսքը, չնայած մի մասը մարդ-կուսակցություններ են։
Երեկ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դժվարացավ հստակ թիվ նշել, սակայն ասաց, որ ամեն օր իրենց շարքերը համալրվում են։
«17-ով մեկնարկել ենք շարժման ձևավորումը, դրանից հետո իսկապես մեզ միացողներ են եղել», - ասաց նա։
Բայց 17-ից 3-ը կարծեմ լքել են միավորումը՝ Արամ Սարգսյանի Դեմկուսը, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» և Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ը։ Սաղաթելյանը պատասխանեց․ «Նրանց հեռանալուց հետո նույնքան կուսակցություն էլ միացել է, դրա համար եմ ասում՝ 17-ով ենք մեկնարկել շարժման ձևավորումը»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: