18/12/2020 23:31
Ղարաբաղում ականազերծման ժամանակ ռուս սպա է զոհվել
Ռուս սպա է զոհվել Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում ականազերծման ժամանակ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Ականազերծման միջազգային կենտրոնի աշխատակիցն աշխատում էր Շուշի բնակավայրի տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածի վրա: Գործողության ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նա ծանր վիրավորվել է:
Տղամարդուն անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել: Նրան պատրաստում էին տեղափոխվել հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքներից նա ճանապարհին մահացել է:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի հնարավոր ու անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը: