19/12/2020 12:46
«Մեր բալեքին կոտորել է. գալիս է ի՞նչ ասի». Եռաբլուրում հավաքվածները թույլ չեն տալու վարչապետի մուտքը պանթեոն
Մի խումբ քաղաքացիներ՝ ազատամարտիներ, պատերազմում զոհվածների հարազատներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հավաքվել են Եռաբլուրում՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ից հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել, որի շրջանակում ժամը 13-ին Հանրապետության հրապարակից նահատակների հիշատակի սգո երթ է լինելու դեպի Եռաբլուր:
«Ես, իմ ընկերները, զոհվածների հարազատները թույլ չենք տալու, որ ոտք դնի այս սրբության սրբոց: Տարել, մեր բալեքին կոտորել է, հետո գալիս է ի՞նչ ասի: Գալիս է խոնարհվի՞՝ զոհվածների հարազատ կանանցից ինչ-որ մեկի ձեռքը համբուրելով: Հերիք չեղա՞վ էդ թատրոնին դիմանանք», - լրագրողների հետ զրույցում ասաց լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը։