20/12/2020 22:57
Մտել են այլ պետության տարածք, տներ կառուցել, հիմա տարածքի տերն ասում է գնացեք. «Անտարեսի» տնօրենը պաշտպանում է Ադրբեջանի տեսակետը
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պաշտպանում է Ադրբեջանի տեսակետն ու շահը։
Facebook-ի իր էջում նա գրել է. «Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել։ Հիմա տարածքի տերն ասում է գնացեք։ Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ։ Էս է՞ ձեր մակարդակը։
Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»։