21/12/2020 10:14
Սյունիքի մարզում լարված է. սյունեցիները փակել են ճանապարհը՝ թույլ չտալու վարչապետի մուտքը
Վաղ առավոտից լարված իրավիճակ է Սյունիքի մարզում։
Սյունեցիները հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ` արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ։ Նշենք, որ վարչապետն այցելում է Սյունիք՝ ծանոթանալու անվտանգային հարցերին։
Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, նրանց մի մասը փակել է մարզի ճանապարհները՝ թույլ չտալու սյունեցիների բողոքի ակցիան։
Նշենք, որ նախօրեին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ այսօր վաղ առավոտից Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։
Ավելի ուշ տեղեկացանք, որ Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է։
Նիկոլ Փաշինյանը Սյունիք մեկնելու ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ տեղյակ է բողոքի ակցիայից՝ նշելով նաև, թե պատրաստ է նայել յուրաքանչյուրի աչքերին ու պատասխանել նրանց հուզող հարցերին։