«Շատ թուրք կա. պապան պիտի բոլորին հաղթի, նոր վերադառնա». Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն այսօր կդառնար 34 տարեկան. զավակները դեռ սպասում են նրան

22/12/2020 19:00

«Շատ թուրք կա. պապան պիտի բոլորին հաղթի, նոր վերադառնա». Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն այսօր կդառնար 34 տարեկան. զավակները դեռ սպասում են նրան


2020 թվականի սեպտեմբերի 27-ն անցյալի ու ներկայի սահմանաբաժին դարձավ հազարավոր ընտանիքների համար, ու այդ օրվանից մենք անուն առ անուն ճանաչում ենք մեր ազգի սերուցքին, ճանաչում ենք նկարներով, ճանաչում՝ նրանց անհավանական սխրանքներով ու հերոսապատումներով։ Նրանք գնացին, որ մենք ապրենք, նրանք կյանքի գնով մեզ նոր կյանք նվիրելու խիզախությունն ունեցան։

Լուսավոր դեմքով ու պայծառ ժպիտով այս տղան ծանոթ-անծանոթի անտարբեր չթողեց. ոմանք նրա «տիրոջը երնեկ տվեցին», բայց հենց նույն պահին էլ «ախ» քաշեցին ու վշտակցեցին… 33-ը նրա համար ճակատագրական դարձավ, հենց 33-ում նա կատարեց իր կյանքի կարևոր առաքելություններից մեկն ու բռնեց հավերժի ճանապարհը:

«Պատերազմ է սկսվել, Մենուան գնում է, տուն եկեք». սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 8։30-ին Մենուայի մայրիկից՝ Կարին Տոնոյանից զանգ ստացավ կինը՝ Թամարան, ով այդ պահին երեխաների հետ հայրական տանն էր։ 

«Երբ մայրիկը զանգեց, անմիջապես շտապեցի տուն», - մի կերպ տրամադրվելով ցավի մասին խոսակցությանը՝ Aysor.am-ին պատմեց Թամարա Կոստանդյանն ու շարունակեց.

«Նա առավոտից ԵԿՄ-ում էր, նույնիսկ տուն չկարողացավ գալ, ու մենք գնացինք իր մոտ՝ բարի ճանապարհ մաղթելու։ Երեխաների հետ խաղաց, գրկեց, սիրեց: Փոքրիկներն էլ շատ աշխույժ էին, կարծես գիտակցում էին, թե հայրիկն ո՞ւր է գնում, ինչի՞ համար։ Մենք նրանց մեջ ծնվելու առաջին իսկ օրերից հայրենասիրություն ենք սերմանել, ու անգամ այս տարիքում գիտակցում էին, որ պապան պատերազմ է մեկնում», - նկատեց մեր զրուցակիցը;

Երիտասարդ երկրապահների միության փոխնախագահ Մենուա Հովհաննիսյանն, ով ԵԿՄ ընդգրկվելու պահից ի վեր շուրջ կես տարի կամավորների հետ զինվորական պատրաստվածություն էր անցկացրել, որպես կամավորական էլ մեկնեց Արցախ: Կինը խոստովանում է՝ իրենք չէին ուզում, բայց անզոր էին խոչընդոտել Մենուայի որոշմանը:

«Իր տեսակն էր այդպիսին՝ խիզախ, հայրենասեր, նվիրյալ, հասկանում էինք, որ ինքը պետք է գնա, չի կարող չգնալ; Այդ օրը մնաց ԵԿՄ-ում, ու երեկոյան, երբ նրան նորից գրեցի՝ «կարո՞ղ եմ Սարդուրի հետ նորից քեզ այցելել», շատ զարմացա, որ համաձայնվեց։ Հայր ու տղա խաղացին, որդուն հրահանգեց, որ մեր տան տղամարդն ինքն է լինելու։ Ու հիմա Սարդուրը դա շատ լուրջ է ընդունել, քանի որ պապան է ասել: Անընդհատ կրկնում է՝ «տան տղամարդը ես եմ» (ժպտում է - հեղ.)... Պատերազմի թեմաներով կիսվել չէր սիրում, չենք խոսել, բայց իրեն նայելով հասկանում էի՝ գիտի, թե Արցախում ինչ է կատարվում, հասկանում է՝ ուր է գնում, ու շատ հնարավոր է՝ հետ չգա։ Ինքն այդ ճանապարհը գիտակցելով է ընտրել… Մեկնեցին սեպտեմբերի 28-ին, ու երբ ես մեկ օր առաջ հույսի մի փոքր շողով իրեն հարցրեցի՝ «Մեն, կարո՞ղ է դուք չգնաք», նայեց ինձ, ժպտաց, գրկեց ու ասաց. «Չի կարող նման բան լինել, մենք պե՛տք է գնանք»... Գիտեք, երբ այստեղ ամեն ինչ հաղթական ու փայլուն էր ներկայացվում, մենք արդեն գիտեինք իրականությունը, բայց ոչ իրենից։ Սեպտեմբերի 29-30-ին մայրիկն Արցախ էր մեկնել՝ օգնություն տանելու (քնապարկեր, հագուստ, դեղորայք) ու շատ բան հասկացել էր: Բայց ասեմ, որ մայր ու որդի չէին հանդիպել, Մենուայի տեղը վտանգավոր էր ու թույլ չի տվել մայրն իր մոտ հասնի», - մանրամասնեց Թամարան:

Ժամանակին ԶՈւ զորամասերից մեկում որպես հետախույզ ծառայության անցած Մենուա Հովհաննիսյանը կամավորագրվել ու Թալիշ էր մեկնել նաև Ապրիլյան պատերազմի օրերին, որից հետո երիտասարդ հայրենասերի արյունն առավել սկսեց «եռալ»: Ու որոշեց՝ այսուհետ իր գործունեությունը միայն զինվորականությունն է լինելու...

Շուրջ երկու տարի ընդգրկված լինելով Զինված ուժերում՝ արդարության դրոշակակիր երիտասարդը ընկերների հետ դուրս եկավ կառույցից՝ չհանդուրժելով անարդարությունը:

«Կառույցից հիասթափվեց, բայց հայրենիքից՝ չէ», - ընդգծում է հերոսի կինն ու նկատում.

«Մենուան ամեն ինչից գաղափար ուներ, երբեք պարապ չէր մնում: Աշխատել է «Հայ ասպետ»-ում։ Բայց իրենը հայրենիքի պաշտպանությունն էր, այլ տեղ իր «ափսեի» մեջ չէր: Մոտ 8 ամիս առաջ համալրեց ԵԿՄ-ի շարքերը»:

Կամաց-կամաց մեր զրույցն ավելի անմիջական է դառնում։ Զգում եմ՝ Թամարան անէացել է, տարվել հիշողություններով, իր ու Մենուայի ապրած երջանիկ պահերով. դեկտեմբերը նրանց համար միշտ տոնական է եղել՝ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին ընտանիք կազմեցին, դեկտեմբերի 22-ն էլ Արցախի հերոսի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 34 տարեկան...

Երբ խնդրեցի մեզ համար հիշել իրենց սիրո պատմությունը, զրուցակիցս ժպտաց, շառագունեց, տատանվեց, բայց պատմեց՝ Մենուան իրեն փախցրել է, ու ասում էր՝ իր ծննդյան կապակցությամբ ինքն իրեն նվեր է արել։

«Մենուան ինձ փախցրել է՝ առանց ճանաչելու, առանց շփվելու։ Ընդամենը 2 անգամ է ինձ աշխատավայրում տեսել, հավանել է, ընկերների հետ եկել ու փախցրել, անմիջապես մայրիկի տուն է տարել: Մայրն էլ եկավ, ինձ տեսավ ու ասաց՝ «դե որ բերել է՝ բերել է, էլ չենք տանում»», - ջերմությամբ ու ժպիտով վերհիշում է հերոսի կինն ու ավելացնում.

«Հետագայում, երբ հարցնում էի՝ բայց ինչի՞ փախցրեցիր, ասում էր՝ բա թոռներիս պատմելու բան չունենա՞մ... Ինքն իմ լավագույն ընկերն էր, մենք ընկերներ էինք»:

Մենուա Հովհաննիսյանն ընտանիքի ավագ որդին է: Եղբայրը՝ Արգիշտին, նրանից փոքր է երկու տարով։

Մենուան ու Թամարան երկու զավակ ունեն. Սարդուրը շուտով 6 տարեկան կդառնա, Արինան՝ 4:

«Երեխաների անունները Մենուան է ընտրել», - ժպիտով ընդգծում է Թամարան։

«Մեր աղջկա համար սկզբում Վանա անունն էր ընտրել, քանի որ մինչ քույրիկի ծնվելը «վիճակահանություն» էինք արել ու տղաս այդ անունն էր քաշել։ Բայց որ ճիշտն ասեմ, ես այդ անվան հետ մի քիչ համաձայն չէի։ Մենուան անակնկալ արեց. ես դեռ հիվանդանոցում էի, ծննդյան վկայականը նկարեց, ուղարկեց, ու տեսա՝ մեր աղջկան Արինա է անվանակոչել։ Էրինա անունով ուրարտական աստված ունենք, բայց քանի որ դա արական անուն էր, նմանեցրել ու Արինա տարբերակի վրա է կանգ առել», - պատմեց նա:

Նրանք հիմա էլ սպասում են հայրիկին, չգիտեն, որ հայրն անմահացել է։

«Շատ թուրք կա, բոլորին պապան պիտի հաղթի, նոր վերադառնա», - փոքրիկ Հովհաննիսյաններին ասել են մայրն ու տատիկը:

«Զգում եմ՝ տղաս որոշ բաներ գլխի է ընկնում, գիտակցում է, բայց դեռ չի հասկանում՝ զոհվելն ինչ է։ Նա շատ պլաններ է կազմում Մենուայի վերադարձի հետ, որոշում, թե գալուց հետո ինչ են անելու, ուր են գնալու։ Իսկ աղջիկս ամեն քնելուց ու արթնանալուց նույն բանն է ասում՝ «ես ուզում եմ պապան գա»։ Հատկապես, երբ ինչ-որ բան իր սրտով չենք անում, կամ վրան բարկանում ենք, սկսում է լացել ու պապային կանչել... Երեխաներն իր հետ շատ կապված էին, Մենուան հրաշք պապա էր։ Աշխատանքի առումով այնպես էր ստացվել, որ Սարդուրին մանկապարտեզ ինքն էր տանում, Արինային՝ ես, ու արդյունքում հայր ու որդի լավ ընկերներ դարձան։ Մենուան անսահման սիրում էր իր երեխաներին, անկրկնելի հայր էր», - արցունքները մի կերպ զսպելով՝ ընդգծում է զրուցակիցս:

Մենուա Հովհաննիսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ հատուկ գործողության ժամանակ։ Այն պահին, երբ որպես հրամանատար տեղաբաշխում էր անում՝ առաջադրաքի համար ով, որտեղ ու ինչ դիրքում պետք է հաստատվի, միամիտ շրջվում ու տեսնում է՝ թշնամու մի վաշտ թիկունքից ոտքով դեպի իրենց է առաջանում։ Մենուան իրեն չի կորցնում, դառնում է դեպի տղաներն ու հրահանգում՝ «տղերք, բոլորս հիմա վերացնում ենք սրանց»։

Առաջին կրակն էլ հենց ինքն է դեպի թշնամին ուղարկում՝ իր կողմ շեղելով վերջինիս ուշադրությունը, մինչև տղաները կդիրքավորվեն։ Կատաղի այդ մարտի ժամանակ էլ ընկնում է լուսավոր տղան՝ հետմահու արժանանալով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

Ի դեպ, նրա սխրանքների մասին բազմաթիվ վկայողներ կան։ Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահը նրանց խմբին է հյուրընկալվել: Պատճառ կար. դրանից ժամեր առաջ հատուկ գործողություն էր եղել, որի ընթացքում Մենուան իրեն կրկին փայլուն է դրսևորել։ Տղաները Մատաղիսից դուրս էին բերել շրջափակման մեջ գտնվող 18-20 տարեկաններին՝ թույլ չտալով, որ մեկի գլխից մի մազ անգամ պակասի:

Ամուսնու զոհվելու մասին Թամարան դժվարությամբ է խոսում. ինքը գիտի, ինքը գիտակից է, բայց չի ուզում հավատալ, որ Մենուան այլևս իր կողքին չէ... Մտքից դուրս չի գալիս այն չարաբաստիկ օրը, երբ լսեց բոթը. հոկտեմբերի 6-ի երեկոյան Թամարան աշխատանքն ավարտելով՝ երեխաներին վերցնում ու սկեսրոջ մոտ՝ կրթահամալիր էր շտապում, որի մուտքի մոտ շտապօգնության մեքենա է նկատում: Հոգին խառնվեց, գիտակցությունը մթագնեց, սիրտը հրաժարվում էր հավատալ՝ դա այն է, ինչից ամենաշատն էր վախենում...

«Մենուան հոկտեմբերի 5-ին է զոհվել, մայրիկն այդ մասին ամսի 6-ին է իմացել... Հրամանատարը զանգել էր մայրիկին ու ասել՝ «կներեք, չկարողացա Մենուային պահեմ, նա նահատակվեց»... Մայրիկն այդ պահին ուշագնաց է լինում։ Երբ ես իր մոտ հասա, բժիշկները փորձում էին նրան ուշքի բերել։ Ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում: Միակ բանը, որ հասկանում էի, նրա այդ վիճակը Մենուայի հետ էր կապված, բայց ինքս ինձ ուզում էի համոզել, որ վիրավոր է, ոչ թե զոհված», - վիշտը զսպելով՝ մանրամասնում է երիտասարդ կինը:

Որդու կորստի լուրից, ապրած սթրեսից Կարին Տոնոյանը մոտ 10 օր ո՛չ խոսում էր, ո՛չ ուտում։ Հայացքը նույն կետին էր հառում ու լռում... Թամարան ամբողջ գիշեր զանգում է այն բոլոր հեռախոսահամարներով, որոնցով Արցախից ամուսինն էր զանգել։ Տղաները ևս լռում էին, ոչինչ չէին ասում։

«Հոկտեմբերի 7-ի առավոտյան հրամանատարն ինձ զանգեց ու ասաց՝ «Մենուան հերոս է, ու մեր հերոսը զոհվել է»», - չկարողանալով արցունքները զսպել՝ վերհիշեց հերոսի կինն ու շարունակեց.

«Չէի հավատում, չէի ուզում նման իրականություն: Հիմա էլ չեմ հավատում, չեմ ընդունում, որ նա չկա... Մենուան զուսպ էր, երբեք իր էմոցիաները ցույց չէր տալիս, բայց ես հիմա չկարողացա իր նման լինել։ Գիտեք, հոկտեմբերի 8-ի երեկոյան մենք արդեն գիտեինք, որ նրան հերոսի կոչում են տվել: Խնդրեցինք չհրապարակել: Երբ օրեր անց Արցախի նախագահը զանգեց ու մայրիկի հետ խոսեց, մայրիկը կրկին խնդրեց՝ մինչև Մենուային չգտնենք՝ չհրապարակեք»։

Բայց երկար պահել չկարողացան՝ հոկտեմբերի 21-ին հայտարարվեց, որ Մենուա Հովհաննսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:

«Արցախի հերոս»-ն իր տեղն ունի Եռաբլուրում, բայց դեռևս չի հուղարկավորվել: Հերոսի մարմինը նոր է «տուն եկել» ու ընտանիքը հիմա սպասում է Գենետիկական հետազոտության (ԴՆԹ) պատասխանին:

Ամուսինների վերջին հեռախոսազրույցը հոկտեմբերի 3-ին է եղել: Ռազմաճակատում գտնվող երիտասարդի տրամադրությունը բարձր էր, ձայնն՝ առույգ։

«Կարոտած էր խոսում իմ ու երեխաների հետ, մինչև հիմա նրա ձայնն ականջներիս մեջ է... Ես իրեն գնալուց ասել եմ՝ իր կողքին կանգնած եմ։ Ինքը գիտեր՝ ինչ էլ լինի, ես իր հենարանն եմ, ինչպես ինքն իմը», - վստահեցնում է Թամարան:

«Նաև նկարել էր սիրում ու հաճախ էր կտավի առջև նստում։ Կարդալ էր սիրում; Արձաններ էր քանդակում, ուրարտական ժամանակաշրջանի քանդակներ ուներ։ Տարբեր ժամանակների մետաղադրամների ու թղթադրամների հավաքածու ունի: Տեսակով արդար էր, նվիրված ընկեր, որդի, ամուսին ու հայր», - ոգևորությամբ ամուսնուն է բնութագրում հերոսի կինը:

«Իմ աղջիկ»՝ այդպես էր դիմում կնոջը, երեխաների համար էլ փաղաքշական խոսք ուներ՝ «իմ ձագուկ»։

Միշտ պատկերացնում էր իրեն մեծ տարիքում, երեխաներով, թոռներով շրջապատված, մեծ տան բակում, ուրախ ու անհոգ։ Նրա երազանքներից մեկն էլ կիսատ մնաց՝ սեփական տան կառուցումը, բայց կինն ու մայրն այդ երազանքն անպայման կիրագործեն։ Խոստացել են:

«Մեծ բակով տուն էր ուզում կառուցել, որպեսզի տեսնի, թե իր բալիկներն ինչպես են այդ բակում խաղում, վազվզում... Մենք ամեն ինչ իր ուզածով կանենք, ես ու մայրիկն իր գործը, իր երազանքը կիսատ չենք թողնի՝ ծառերով, այգիով, մեծ բակով ու լողավազանով տուն կունենանք», - հավատացնում է Aysor.am-ի զրուցակիցը:

Կնոջը հարցնում եմ՝ ինչպե՚՞ս կարձագանքեր պատերազմի նմանատիպ հանգուցալուծմանը մերօրյա հերոսը, եթե հիմա մեր կողքին լիներ։

«Շատ վատ», - վստահ է նա.

«Նա գրեթե ամեն տարի Արևմտյան Հայաստան էր գնում, պատմական հողերի կորստի հետ չէր հաշտվում։ Իսկ Արցախը նրա համար ամեն ինչ էր»:

«Կյանքն առանց Մենուայի ոչնչի նման չի, մենք ուղղակի շնչում ենք ու ապրում միայն երեխաների համար; Առանց իրեն շա՜տ դժվար է, շա՜տ, մեր հոգին դատարկ է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է Արցախյան հերոսի հերոս կինը՝ Թամարա Կոստանդյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից

Տվյալ բաժնի վերջին նյութերը