«Շատ թուրք կա. պապան պիտի բոլորին հաղթի, նոր վերադառնա». Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն այսօր կդառնար 34 տարեկան. զավակները դեռ սպասում են նրան

22/12/2020 19:00

«Շատ թուրք կա. պապան պիտի բոլորին հաղթի, նոր վերադառնա». Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն այսօր կդառնար 34 տարեկան. զավակները դեռ սպասում են նրան


2020 թվականի սեպտեմբերի 27-ն անցյալի ու ներկայի սահմանաբաժին դարձավ հազարավոր ընտանիքների համար, ու այդ օրվանից մենք անուն առ անուն ճանաչում ենք մեր ազգի սերուցքին, ճանաչում ենք նկարներով, ճանաչում՝ նրանց անհավանական սխրանքներով ու հերոսապատումներով։ Նրանք գնացին, որ մենք ապրենք, նրանք կյանքի գնով մեզ նոր կյանք նվիրելու խիզախությունն ունեցան։

Լուսավոր դեմքով ու պայծառ ժպիտով այս տղան ծանոթ-անծանոթի անտարբեր չթողեց. ոմանք նրա «տիրոջը երնեկ տվեցին», բայց հենց նույն պահին էլ «ախ» քաշեցին ու վշտակցեցին… 33-ը նրա համար ճակատագրական դարձավ, հենց 33-ում նա կատարեց իր կյանքի կարևոր առաքելություններից մեկն ու բռնեց հավերժի ճանապարհը:

«Պատերազմ է սկսվել, Մենուան գնում է, տուն եկեք». սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 8։30-ին Մենուայի մայրիկից՝ Կարին Տոնոյանից զանգ ստացավ կինը՝ Թամարան, ով այդ պահին երեխաների հետ հայրական տանն էր։ 

«Երբ մայրիկը զանգեց, անմիջապես շտապեցի տուն», - մի կերպ տրամադրվելով ցավի մասին խոսակցությանը՝ Aysor.am-ին պատմեց Թամարա Կոստանդյանն ու շարունակեց.

«Նա առավոտից ԵԿՄ-ում էր, նույնիսկ տուն չկարողացավ գալ, ու մենք գնացինք իր մոտ՝ բարի ճանապարհ մաղթելու։ Երեխաների հետ խաղաց, գրկեց, սիրեց: Փոքրիկներն էլ շատ աշխույժ էին, կարծես գիտակցում էին, թե հայրիկն ո՞ւր է գնում, ինչի՞ համար։ Մենք նրանց մեջ ծնվելու առաջին իսկ օրերից հայրենասիրություն ենք սերմանել, ու անգամ այս տարիքում գիտակցում էին, որ պապան պատերազմ է մեկնում», - նկատեց մեր զրուցակիցը;

Երիտասարդ երկրապահների միության փոխնախագահ Մենուա Հովհաննիսյանն, ով ԵԿՄ ընդգրկվելու պահից ի վեր շուրջ կես տարի կամավորների հետ զինվորական պատրաստվածություն էր անցկացրել, որպես կամավորական էլ մեկնեց Արցախ: Կինը խոստովանում է՝ իրենք չէին ուզում, բայց անզոր էին խոչընդոտել Մենուայի որոշմանը:

«Իր տեսակն էր այդպիսին՝ խիզախ, հայրենասեր, նվիրյալ, հասկանում էինք, որ ինքը պետք է գնա, չի կարող չգնալ; Այդ օրը մնաց ԵԿՄ-ում, ու երեկոյան, երբ նրան նորից գրեցի՝ «կարո՞ղ եմ Սարդուրի հետ նորից քեզ այցելել», շատ զարմացա, որ համաձայնվեց։ Հայր ու տղա խաղացին, որդուն հրահանգեց, որ մեր տան տղամարդն ինքն է լինելու։ Ու հիմա Սարդուրը դա շատ լուրջ է ընդունել, քանի որ պապան է ասել: Անընդհատ կրկնում է՝ «տան տղամարդը ես եմ» (ժպտում է - հեղ.)... Պատերազմի թեմաներով կիսվել չէր սիրում, չենք խոսել, բայց իրեն նայելով հասկանում էի՝ գիտի, թե Արցախում ինչ է կատարվում, հասկանում է՝ ուր է գնում, ու շատ հնարավոր է՝ հետ չգա։ Ինքն այդ ճանապարհը գիտակցելով է ընտրել… Մեկնեցին սեպտեմբերի 28-ին, ու երբ ես մեկ օր առաջ հույսի մի փոքր շողով իրեն հարցրեցի՝ «Մեն, կարո՞ղ է դուք չգնաք», նայեց ինձ, ժպտաց, գրկեց ու ասաց. «Չի կարող նման բան լինել, մենք պե՛տք է գնանք»... Գիտեք, երբ այստեղ ամեն ինչ հաղթական ու փայլուն էր ներկայացվում, մենք արդեն գիտեինք իրականությունը, բայց ոչ իրենից։ Սեպտեմբերի 29-30-ին մայրիկն Արցախ էր մեկնել՝ օգնություն տանելու (քնապարկեր, հագուստ, դեղորայք) ու շատ բան հասկացել էր: Բայց ասեմ, որ մայր ու որդի չէին հանդիպել, Մենուայի տեղը վտանգավոր էր ու թույլ չի տվել մայրն իր մոտ հասնի», - մանրամասնեց Թամարան:

Ժամանակին ԶՈւ զորամասերից մեկում որպես հետախույզ ծառայության անցած Մենուա Հովհաննիսյանը կամավորագրվել ու Թալիշ էր մեկնել նաև Ապրիլյան պատերազմի օրերին, որից հետո երիտասարդ հայրենասերի արյունն առավել սկսեց «եռալ»: Ու որոշեց՝ այսուհետ իր գործունեությունը միայն զինվորականությունն է լինելու...

Շուրջ երկու տարի ընդգրկված լինելով Զինված ուժերում՝ արդարության դրոշակակիր երիտասարդը ընկերների հետ դուրս եկավ կառույցից՝ չհանդուրժելով անարդարությունը:

«Կառույցից հիասթափվեց, բայց հայրենիքից՝ չէ», - ընդգծում է հերոսի կինն ու նկատում.

«Մենուան ամեն ինչից գաղափար ուներ, երբեք պարապ չէր մնում: Աշխատել է «Հայ ասպետ»-ում։ Բայց իրենը հայրենիքի պաշտպանությունն էր, այլ տեղ իր «ափսեի» մեջ չէր: Մոտ 8 ամիս առաջ համալրեց ԵԿՄ-ի շարքերը»:

Կամաց-կամաց մեր զրույցն ավելի անմիջական է դառնում։ Զգում եմ՝ Թամարան անէացել է, տարվել հիշողություններով, իր ու Մենուայի ապրած երջանիկ պահերով. դեկտեմբերը նրանց համար միշտ տոնական է եղել՝ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին ընտանիք կազմեցին, դեկտեմբերի 22-ն էլ Արցախի հերոսի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 34 տարեկան...

Երբ խնդրեցի մեզ համար հիշել իրենց սիրո պատմությունը, զրուցակիցս ժպտաց, շառագունեց, տատանվեց, բայց պատմեց՝ Մենուան իրեն փախցրել է, ու ասում էր՝ իր ծննդյան կապակցությամբ ինքն իրեն նվեր է արել։

«Մենուան ինձ փախցրել է՝ առանց ճանաչելու, առանց շփվելու։ Ընդամենը 2 անգամ է ինձ աշխատավայրում տեսել, հավանել է, ընկերների հետ եկել ու փախցրել, անմիջապես մայրիկի տուն է տարել: Մայրն էլ եկավ, ինձ տեսավ ու ասաց՝ «դե որ բերել է՝ բերել է, էլ չենք տանում»», - ջերմությամբ ու ժպիտով վերհիշում է հերոսի կինն ու ավելացնում.

«Հետագայում, երբ հարցնում էի՝ բայց ինչի՞ փախցրեցիր, ասում էր՝ բա թոռներիս պատմելու բան չունենա՞մ... Ինքն իմ լավագույն ընկերն էր, մենք ընկերներ էինք»:

Մենուա Հովհաննիսյանն ընտանիքի ավագ որդին է: Եղբայրը՝ Արգիշտին, նրանից փոքր է երկու տարով։

Մենուան ու Թամարան երկու զավակ ունեն. Սարդուրը շուտով 6 տարեկան կդառնա, Արինան՝ 4:

«Երեխաների անունները Մենուան է ընտրել», - ժպիտով ընդգծում է Թամարան։

«Մեր աղջկա համար սկզբում Վանա անունն էր ընտրել, քանի որ մինչ քույրիկի ծնվելը «վիճակահանություն» էինք արել ու տղաս այդ անունն էր քաշել։ Բայց որ ճիշտն ասեմ, ես այդ անվան հետ մի քիչ համաձայն չէի։ Մենուան անակնկալ արեց. ես դեռ հիվանդանոցում էի, ծննդյան վկայականը նկարեց, ուղարկեց, ու տեսա՝ մեր աղջկան Արինա է անվանակոչել։ Էրինա անունով ուրարտական աստված ունենք, բայց քանի որ դա արական անուն էր, նմանեցրել ու Արինա տարբերակի վրա է կանգ առել», - պատմեց նա:

Նրանք հիմա էլ սպասում են հայրիկին, չգիտեն, որ հայրն անմահացել է։

«Շատ թուրք կա, բոլորին պապան պիտի հաղթի, նոր վերադառնա», - փոքրիկ Հովհաննիսյաններին ասել են մայրն ու տատիկը:

«Զգում եմ՝ տղաս որոշ բաներ գլխի է ընկնում, գիտակցում է, բայց դեռ չի հասկանում՝ զոհվելն ինչ է։ Նա շատ պլաններ է կազմում Մենուայի վերադարձի հետ, որոշում, թե գալուց հետո ինչ են անելու, ուր են գնալու։ Իսկ աղջիկս ամեն քնելուց ու արթնանալուց նույն բանն է ասում՝ «ես ուզում եմ պապան գա»։ Հատկապես, երբ ինչ-որ բան իր սրտով չենք անում, կամ վրան բարկանում ենք, սկսում է լացել ու պապային կանչել... Երեխաներն իր հետ շատ կապված էին, Մենուան հրաշք պապա էր։ Աշխատանքի առումով այնպես էր ստացվել, որ Սարդուրին մանկապարտեզ ինքն էր տանում, Արինային՝ ես, ու արդյունքում հայր ու որդի լավ ընկերներ դարձան։ Մենուան անսահման սիրում էր իր երեխաներին, անկրկնելի հայր էր», - արցունքները մի կերպ զսպելով՝ ընդգծում է զրուցակիցս:

Մենուա Հովհաննիսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ հատուկ գործողության ժամանակ։ Այն պահին, երբ որպես հրամանատար տեղաբաշխում էր անում՝ առաջադրաքի համար ով, որտեղ ու ինչ դիրքում պետք է հաստատվի, միամիտ շրջվում ու տեսնում է՝ թշնամու մի վաշտ թիկունքից ոտքով դեպի իրենց է առաջանում։ Մենուան իրեն չի կորցնում, դառնում է դեպի տղաներն ու հրահանգում՝ «տղերք, բոլորս հիմա վերացնում ենք սրանց»։

Առաջին կրակն էլ հենց ինքն է դեպի թշնամին ուղարկում՝ իր կողմ շեղելով վերջինիս ուշադրությունը, մինչև տղաները կդիրքավորվեն։ Կատաղի այդ մարտի ժամանակ էլ ընկնում է լուսավոր տղան՝ հետմահու արժանանալով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

Ի դեպ, նրա սխրանքների մասին բազմաթիվ վկայողներ կան։ Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահը նրանց խմբին է հյուրընկալվել: Պատճառ կար. դրանից ժամեր առաջ հատուկ գործողություն էր եղել, որի ընթացքում Մենուան իրեն կրկին փայլուն է դրսևորել։ Տղաները Մատաղիսից դուրս էին բերել շրջափակման մեջ գտնվող 18-20 տարեկաններին՝ թույլ չտալով, որ մեկի գլխից մի մազ անգամ պակասի:

Ամուսնու զոհվելու մասին Թամարան դժվարությամբ է խոսում. ինքը գիտի, ինքը գիտակից է, բայց չի ուզում հավատալ, որ Մենուան այլևս իր կողքին չէ... Մտքից դուրս չի գալիս այն չարաբաստիկ օրը, երբ լսեց բոթը. հոկտեմբերի 6-ի երեկոյան Թամարան աշխատանքն ավարտելով՝ երեխաներին վերցնում ու սկեսրոջ մոտ՝ կրթահամալիր էր շտապում, որի մուտքի մոտ շտապօգնության մեքենա է նկատում: Հոգին խառնվեց, գիտակցությունը մթագնեց, սիրտը հրաժարվում էր հավատալ՝ դա այն է, ինչից ամենաշատն էր վախենում...

«Մենուան հոկտեմբերի 5-ին է զոհվել, մայրիկն այդ մասին ամսի 6-ին է իմացել... Հրամանատարը զանգել էր մայրիկին ու ասել՝ «կներեք, չկարողացա Մենուային պահեմ, նա նահատակվեց»... Մայրիկն այդ պահին ուշագնաց է լինում։ Երբ ես իր մոտ հասա, բժիշկները փորձում էին նրան ուշքի բերել։ Ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում: Միակ բանը, որ հասկանում էի, նրա այդ վիճակը Մենուայի հետ էր կապված, բայց ինքս ինձ ուզում էի համոզել, որ վիրավոր է, ոչ թե զոհված», - վիշտը զսպելով՝ մանրամասնում է երիտասարդ կինը:

Որդու կորստի լուրից, ապրած սթրեսից Կարին Տոնոյանը մոտ 10 օր ո՛չ խոսում էր, ո՛չ ուտում։ Հայացքը նույն կետին էր հառում ու լռում... Թամարան ամբողջ գիշեր զանգում է այն բոլոր հեռախոսահամարներով, որոնցով Արցախից ամուսինն էր զանգել։ Տղաները ևս լռում էին, ոչինչ չէին ասում։

«Հոկտեմբերի 7-ի առավոտյան հրամանատարն ինձ զանգեց ու ասաց՝ «Մենուան հերոս է, ու մեր հերոսը զոհվել է»», - չկարողանալով արցունքները զսպել՝ վերհիշեց հերոսի կինն ու շարունակեց.

«Չէի հավատում, չէի ուզում նման իրականություն: Հիմա էլ չեմ հավատում, չեմ ընդունում, որ նա չկա... Մենուան զուսպ էր, երբեք իր էմոցիաները ցույց չէր տալիս, բայց ես հիմա չկարողացա իր նման լինել։ Գիտեք, հոկտեմբերի 8-ի երեկոյան մենք արդեն գիտեինք, որ նրան հերոսի կոչում են տվել: Խնդրեցինք չհրապարակել: Երբ օրեր անց Արցախի նախագահը զանգեց ու մայրիկի հետ խոսեց, մայրիկը կրկին խնդրեց՝ մինչև Մենուային չգտնենք՝ չհրապարակեք»։

Բայց երկար պահել չկարողացան՝ հոկտեմբերի 21-ին հայտարարվեց, որ Մենուա Հովհաննսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:

«Արցախի հերոս»-ն իր տեղն ունի Եռաբլուրում, բայց դեռևս չի հուղարկավորվել: Հերոսի մարմինը նոր է «տուն եկել» ու ընտանիքը հիմա սպասում է Գենետիկական հետազոտության (ԴՆԹ) պատասխանին:

Ամուսինների վերջին հեռախոսազրույցը հոկտեմբերի 3-ին է եղել: Ռազմաճակատում գտնվող երիտասարդի տրամադրությունը բարձր էր, ձայնն՝ առույգ։

«Կարոտած էր խոսում իմ ու երեխաների հետ, մինչև հիմա նրա ձայնն ականջներիս մեջ է... Ես իրեն գնալուց ասել եմ՝ իր կողքին կանգնած եմ։ Ինքը գիտեր՝ ինչ էլ լինի, ես իր հենարանն եմ, ինչպես ինքն իմը», - վստահեցնում է Թամարան:

«Նաև նկարել էր սիրում ու հաճախ էր կտավի առջև նստում։ Կարդալ էր սիրում; Արձաններ էր քանդակում, ուրարտական ժամանակաշրջանի քանդակներ ուներ։ Տարբեր ժամանակների մետաղադրամների ու թղթադրամների հավաքածու ունի: Տեսակով արդար էր, նվիրված ընկեր, որդի, ամուսին ու հայր», - ոգևորությամբ ամուսնուն է բնութագրում հերոսի կինը:

«Իմ աղջիկ»՝ այդպես էր դիմում կնոջը, երեխաների համար էլ փաղաքշական խոսք ուներ՝ «իմ ձագուկ»։

Միշտ պատկերացնում էր իրեն մեծ տարիքում, երեխաներով, թոռներով շրջապատված, մեծ տան բակում, ուրախ ու անհոգ։ Նրա երազանքներից մեկն էլ կիսատ մնաց՝ սեփական տան կառուցումը, բայց կինն ու մայրն այդ երազանքն անպայման կիրագործեն։ Խոստացել են:

«Մեծ բակով տուն էր ուզում կառուցել, որպեսզի տեսնի, թե իր բալիկներն ինչպես են այդ բակում խաղում, վազվզում... Մենք ամեն ինչ իր ուզածով կանենք, ես ու մայրիկն իր գործը, իր երազանքը կիսատ չենք թողնի՝ ծառերով, այգիով, մեծ բակով ու լողավազանով տուն կունենանք», - հավատացնում է Aysor.am-ի զրուցակիցը:

Կնոջը հարցնում եմ՝ ինչպե՚՞ս կարձագանքեր պատերազմի նմանատիպ հանգուցալուծմանը մերօրյա հերոսը, եթե հիմա մեր կողքին լիներ։

«Շատ վատ», - վստահ է նա.

«Նա գրեթե ամեն տարի Արևմտյան Հայաստան էր գնում, պատմական հողերի կորստի հետ չէր հաշտվում։ Իսկ Արցախը նրա համար ամեն ինչ էր»:

«Կյանքն առանց Մենուայի ոչնչի նման չի, մենք ուղղակի շնչում ենք ու ապրում միայն երեխաների համար; Առանց իրեն շա՜տ դժվար է, շա՜տ, մեր հոգին դատարկ է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է Արցախյան հերոսի հերոս կինը՝ Թամարա Կոստանդյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը Այսօր, 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Այսօր, 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան Այսօր, 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար Այսօր, 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է Այսօր, 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» Այսօր, 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր Այսօր, 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում Այսօր, 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա Այսօր, 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել Այսօր, 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել Այսօր, 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում Այսօր, 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Այսօր, 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ Այսօր, 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Այսօր, 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին Այսօր, 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել Այսօր, 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ Այսօր, 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել Այսօր, 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Այսօր, 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան Այսօր, 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց Այսօր, 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը Այսօր, 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան Այսօր, 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին Այսօր, 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ Այսօր, 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը Այսօր, 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում Այսօր, 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Այսօր, 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին Այսօր, 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն Այսօր, 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Այսօր, 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Այսօր, 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Այսօր, 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ Այսօր, 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա Այսօր, 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Այսօր, 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Այսօր, 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում Այսօր, 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) Այսօր, 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) Այսօր, 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը Այսօր, 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո Այսօր, 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից Այսօր, 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Այսօր, 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան Այսօր, 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան Այսօր, 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) Այսօր, 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ Այսօր, 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում Այսօր, 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են Այսօր, 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել Այսօր, 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան Այսօր, 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ Այսօր, 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) Այսօր, 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը Այսօր, 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Այսօր, 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան Այսօր, 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Այսօր, 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր Այսօր, 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ Այսօր, 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում Այսօր, 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ Այսօր, 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Այսօր, 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա Այսօր, 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Այսօր, 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան Այսօր, 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին Այսօր, 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այսօր, 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին Այսօր, 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին Այսօր, 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին Այսօր, 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այսօր, 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Այսօր, 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին Այսօր, 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում Այսօր, 09:37 «Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել Այսօր, 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն 17/04/2024 22:34 Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը 17/04/2024 22:18 «Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»․ Կոչ՝ ավելի վճռական ու մեծ թափով մասնակցել Ջահերով երթին 17/04/2024 22:01 Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում․ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ Ցեղասպանության մասին ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել 17/04/2024 21:37 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրողի նկատմամբ սանձարձակ պահվածքը 17/04/2024 21:22 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան 17/04/2024 21:09 «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել»

Տվյալ բաժնի վերջին նյութերը