«Շատ թուրք կա. պապան պիտի բոլորին հաղթի, նոր վերադառնա». Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն այսօր կդառնար 34 տարեկան. զավակները դեռ սպասում են նրան

22/12/2020 19:00

«Շատ թուրք կա. պապան պիտի բոլորին հաղթի, նոր վերադառնա». Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն այսօր կդառնար 34 տարեկան. զավակները դեռ սպասում են նրան


2020 թվականի սեպտեմբերի 27-ն անցյալի ու ներկայի սահմանաբաժին դարձավ հազարավոր ընտանիքների համար, ու այդ օրվանից մենք անուն առ անուն ճանաչում ենք մեր ազգի սերուցքին, ճանաչում ենք նկարներով, ճանաչում՝ նրանց անհավանական սխրանքներով ու հերոսապատումներով։ Նրանք գնացին, որ մենք ապրենք, նրանք կյանքի գնով մեզ նոր կյանք նվիրելու խիզախությունն ունեցան։

Լուսավոր դեմքով ու պայծառ ժպիտով այս տղան ծանոթ-անծանոթի անտարբեր չթողեց. ոմանք նրա «տիրոջը երնեկ տվեցին», բայց հենց նույն պահին էլ «ախ» քաշեցին ու վշտակցեցին… 33-ը նրա համար ճակատագրական դարձավ, հենց 33-ում նա կատարեց իր կյանքի կարևոր առաքելություններից մեկն ու բռնեց հավերժի ճանապարհը:

«Պատերազմ է սկսվել, Մենուան գնում է, տուն եկեք». սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 8։30-ին Մենուայի մայրիկից՝ Կարին Տոնոյանից զանգ ստացավ կինը՝ Թամարան, ով այդ պահին երեխաների հետ հայրական տանն էր։ 

«Երբ մայրիկը զանգեց, անմիջապես շտապեցի տուն», - մի կերպ տրամադրվելով ցավի մասին խոսակցությանը՝ Aysor.am-ին պատմեց Թամարա Կոստանդյանն ու շարունակեց.

«Նա առավոտից ԵԿՄ-ում էր, նույնիսկ տուն չկարողացավ գալ, ու մենք գնացինք իր մոտ՝ բարի ճանապարհ մաղթելու։ Երեխաների հետ խաղաց, գրկեց, սիրեց: Փոքրիկներն էլ շատ աշխույժ էին, կարծես գիտակցում էին, թե հայրիկն ո՞ւր է գնում, ինչի՞ համար։ Մենք նրանց մեջ ծնվելու առաջին իսկ օրերից հայրենասիրություն ենք սերմանել, ու անգամ այս տարիքում գիտակցում էին, որ պապան պատերազմ է մեկնում», - նկատեց մեր զրուցակիցը;

Երիտասարդ երկրապահների միության փոխնախագահ Մենուա Հովհաննիսյանն, ով ԵԿՄ ընդգրկվելու պահից ի վեր շուրջ կես տարի կամավորների հետ զինվորական պատրաստվածություն էր անցկացրել, որպես կամավորական էլ մեկնեց Արցախ: Կինը խոստովանում է՝ իրենք չէին ուզում, բայց անզոր էին խոչընդոտել Մենուայի որոշմանը:

«Իր տեսակն էր այդպիսին՝ խիզախ, հայրենասեր, նվիրյալ, հասկանում էինք, որ ինքը պետք է գնա, չի կարող չգնալ; Այդ օրը մնաց ԵԿՄ-ում, ու երեկոյան, երբ նրան նորից գրեցի՝ «կարո՞ղ եմ Սարդուրի հետ նորից քեզ այցելել», շատ զարմացա, որ համաձայնվեց։ Հայր ու տղա խաղացին, որդուն հրահանգեց, որ մեր տան տղամարդն ինքն է լինելու։ Ու հիմա Սարդուրը դա շատ լուրջ է ընդունել, քանի որ պապան է ասել: Անընդհատ կրկնում է՝ «տան տղամարդը ես եմ» (ժպտում է - հեղ.)... Պատերազմի թեմաներով կիսվել չէր սիրում, չենք խոսել, բայց իրեն նայելով հասկանում էի՝ գիտի, թե Արցախում ինչ է կատարվում, հասկանում է՝ ուր է գնում, ու շատ հնարավոր է՝ հետ չգա։ Ինքն այդ ճանապարհը գիտակցելով է ընտրել… Մեկնեցին սեպտեմբերի 28-ին, ու երբ ես մեկ օր առաջ հույսի մի փոքր շողով իրեն հարցրեցի՝ «Մեն, կարո՞ղ է դուք չգնաք», նայեց ինձ, ժպտաց, գրկեց ու ասաց. «Չի կարող նման բան լինել, մենք պե՛տք է գնանք»... Գիտեք, երբ այստեղ ամեն ինչ հաղթական ու փայլուն էր ներկայացվում, մենք արդեն գիտեինք իրականությունը, բայց ոչ իրենից։ Սեպտեմբերի 29-30-ին մայրիկն Արցախ էր մեկնել՝ օգնություն տանելու (քնապարկեր, հագուստ, դեղորայք) ու շատ բան հասկացել էր: Բայց ասեմ, որ մայր ու որդի չէին հանդիպել, Մենուայի տեղը վտանգավոր էր ու թույլ չի տվել մայրն իր մոտ հասնի», - մանրամասնեց Թամարան:

Ժամանակին ԶՈւ զորամասերից մեկում որպես հետախույզ ծառայության անցած Մենուա Հովհաննիսյանը կամավորագրվել ու Թալիշ էր մեկնել նաև Ապրիլյան պատերազմի օրերին, որից հետո երիտասարդ հայրենասերի արյունն առավել սկսեց «եռալ»: Ու որոշեց՝ այսուհետ իր գործունեությունը միայն զինվորականությունն է լինելու...

Շուրջ երկու տարի ընդգրկված լինելով Զինված ուժերում՝ արդարության դրոշակակիր երիտասարդը ընկերների հետ դուրս եկավ կառույցից՝ չհանդուրժելով անարդարությունը:

«Կառույցից հիասթափվեց, բայց հայրենիքից՝ չէ», - ընդգծում է հերոսի կինն ու նկատում.

«Մենուան ամեն ինչից գաղափար ուներ, երբեք պարապ չէր մնում: Աշխատել է «Հայ ասպետ»-ում։ Բայց իրենը հայրենիքի պաշտպանությունն էր, այլ տեղ իր «ափսեի» մեջ չէր: Մոտ 8 ամիս առաջ համալրեց ԵԿՄ-ի շարքերը»:

Կամաց-կամաց մեր զրույցն ավելի անմիջական է դառնում։ Զգում եմ՝ Թամարան անէացել է, տարվել հիշողություններով, իր ու Մենուայի ապրած երջանիկ պահերով. դեկտեմբերը նրանց համար միշտ տոնական է եղել՝ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին ընտանիք կազմեցին, դեկտեմբերի 22-ն էլ Արցախի հերոսի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 34 տարեկան...

Երբ խնդրեցի մեզ համար հիշել իրենց սիրո պատմությունը, զրուցակիցս ժպտաց, շառագունեց, տատանվեց, բայց պատմեց՝ Մենուան իրեն փախցրել է, ու ասում էր՝ իր ծննդյան կապակցությամբ ինքն իրեն նվեր է արել։

«Մենուան ինձ փախցրել է՝ առանց ճանաչելու, առանց շփվելու։ Ընդամենը 2 անգամ է ինձ աշխատավայրում տեսել, հավանել է, ընկերների հետ եկել ու փախցրել, անմիջապես մայրիկի տուն է տարել: Մայրն էլ եկավ, ինձ տեսավ ու ասաց՝ «դե որ բերել է՝ բերել է, էլ չենք տանում»», - ջերմությամբ ու ժպիտով վերհիշում է հերոսի կինն ու ավելացնում.

«Հետագայում, երբ հարցնում էի՝ բայց ինչի՞ փախցրեցիր, ասում էր՝ բա թոռներիս պատմելու բան չունենա՞մ... Ինքն իմ լավագույն ընկերն էր, մենք ընկերներ էինք»:

Մենուա Հովհաննիսյանն ընտանիքի ավագ որդին է: Եղբայրը՝ Արգիշտին, նրանից փոքր է երկու տարով։

Մենուան ու Թամարան երկու զավակ ունեն. Սարդուրը շուտով 6 տարեկան կդառնա, Արինան՝ 4:

«Երեխաների անունները Մենուան է ընտրել», - ժպիտով ընդգծում է Թամարան։

«Մեր աղջկա համար սկզբում Վանա անունն էր ընտրել, քանի որ մինչ քույրիկի ծնվելը «վիճակահանություն» էինք արել ու տղաս այդ անունն էր քաշել։ Բայց որ ճիշտն ասեմ, ես այդ անվան հետ մի քիչ համաձայն չէի։ Մենուան անակնկալ արեց. ես դեռ հիվանդանոցում էի, ծննդյան վկայականը նկարեց, ուղարկեց, ու տեսա՝ մեր աղջկան Արինա է անվանակոչել։ Էրինա անունով ուրարտական աստված ունենք, բայց քանի որ դա արական անուն էր, նմանեցրել ու Արինա տարբերակի վրա է կանգ առել», - պատմեց նա:

Նրանք հիմա էլ սպասում են հայրիկին, չգիտեն, որ հայրն անմահացել է։

«Շատ թուրք կա, բոլորին պապան պիտի հաղթի, նոր վերադառնա», - փոքրիկ Հովհաննիսյաններին ասել են մայրն ու տատիկը:

«Զգում եմ՝ տղաս որոշ բաներ գլխի է ընկնում, գիտակցում է, բայց դեռ չի հասկանում՝ զոհվելն ինչ է։ Նա շատ պլաններ է կազմում Մենուայի վերադարձի հետ, որոշում, թե գալուց հետո ինչ են անելու, ուր են գնալու։ Իսկ աղջիկս ամեն քնելուց ու արթնանալուց նույն բանն է ասում՝ «ես ուզում եմ պապան գա»։ Հատկապես, երբ ինչ-որ բան իր սրտով չենք անում, կամ վրան բարկանում ենք, սկսում է լացել ու պապային կանչել... Երեխաներն իր հետ շատ կապված էին, Մենուան հրաշք պապա էր։ Աշխատանքի առումով այնպես էր ստացվել, որ Սարդուրին մանկապարտեզ ինքն էր տանում, Արինային՝ ես, ու արդյունքում հայր ու որդի լավ ընկերներ դարձան։ Մենուան անսահման սիրում էր իր երեխաներին, անկրկնելի հայր էր», - արցունքները մի կերպ զսպելով՝ ընդգծում է զրուցակիցս:

Մենուա Հովհաննիսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ հատուկ գործողության ժամանակ։ Այն պահին, երբ որպես հրամանատար տեղաբաշխում էր անում՝ առաջադրաքի համար ով, որտեղ ու ինչ դիրքում պետք է հաստատվի, միամիտ շրջվում ու տեսնում է՝ թշնամու մի վաշտ թիկունքից ոտքով դեպի իրենց է առաջանում։ Մենուան իրեն չի կորցնում, դառնում է դեպի տղաներն ու հրահանգում՝ «տղերք, բոլորս հիմա վերացնում ենք սրանց»։

Առաջին կրակն էլ հենց ինքն է դեպի թշնամին ուղարկում՝ իր կողմ շեղելով վերջինիս ուշադրությունը, մինչև տղաները կդիրքավորվեն։ Կատաղի այդ մարտի ժամանակ էլ ընկնում է լուսավոր տղան՝ հետմահու արժանանալով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

Ի դեպ, նրա սխրանքների մասին բազմաթիվ վկայողներ կան։ Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահը նրանց խմբին է հյուրընկալվել: Պատճառ կար. դրանից ժամեր առաջ հատուկ գործողություն էր եղել, որի ընթացքում Մենուան իրեն կրկին փայլուն է դրսևորել։ Տղաները Մատաղիսից դուրս էին բերել շրջափակման մեջ գտնվող 18-20 տարեկաններին՝ թույլ չտալով, որ մեկի գլխից մի մազ անգամ պակասի:

Ամուսնու զոհվելու մասին Թամարան դժվարությամբ է խոսում. ինքը գիտի, ինքը գիտակից է, բայց չի ուզում հավատալ, որ Մենուան այլևս իր կողքին չէ... Մտքից դուրս չի գալիս այն չարաբաստիկ օրը, երբ լսեց բոթը. հոկտեմբերի 6-ի երեկոյան Թամարան աշխատանքն ավարտելով՝ երեխաներին վերցնում ու սկեսրոջ մոտ՝ կրթահամալիր էր շտապում, որի մուտքի մոտ շտապօգնության մեքենա է նկատում: Հոգին խառնվեց, գիտակցությունը մթագնեց, սիրտը հրաժարվում էր հավատալ՝ դա այն է, ինչից ամենաշատն էր վախենում...

«Մենուան հոկտեմբերի 5-ին է զոհվել, մայրիկն այդ մասին ամսի 6-ին է իմացել... Հրամանատարը զանգել էր մայրիկին ու ասել՝ «կներեք, չկարողացա Մենուային պահեմ, նա նահատակվեց»... Մայրիկն այդ պահին ուշագնաց է լինում։ Երբ ես իր մոտ հասա, բժիշկները փորձում էին նրան ուշքի բերել։ Ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում: Միակ բանը, որ հասկանում էի, նրա այդ վիճակը Մենուայի հետ էր կապված, բայց ինքս ինձ ուզում էի համոզել, որ վիրավոր է, ոչ թե զոհված», - վիշտը զսպելով՝ մանրամասնում է երիտասարդ կինը:

Որդու կորստի լուրից, ապրած սթրեսից Կարին Տոնոյանը մոտ 10 օր ո՛չ խոսում էր, ո՛չ ուտում։ Հայացքը նույն կետին էր հառում ու լռում... Թամարան ամբողջ գիշեր զանգում է այն բոլոր հեռախոսահամարներով, որոնցով Արցախից ամուսինն էր զանգել։ Տղաները ևս լռում էին, ոչինչ չէին ասում։

«Հոկտեմբերի 7-ի առավոտյան հրամանատարն ինձ զանգեց ու ասաց՝ «Մենուան հերոս է, ու մեր հերոսը զոհվել է»», - չկարողանալով արցունքները զսպել՝ վերհիշեց հերոսի կինն ու շարունակեց.

«Չէի հավատում, չէի ուզում նման իրականություն: Հիմա էլ չեմ հավատում, չեմ ընդունում, որ նա չկա... Մենուան զուսպ էր, երբեք իր էմոցիաները ցույց չէր տալիս, բայց ես հիմա չկարողացա իր նման լինել։ Գիտեք, հոկտեմբերի 8-ի երեկոյան մենք արդեն գիտեինք, որ նրան հերոսի կոչում են տվել: Խնդրեցինք չհրապարակել: Երբ օրեր անց Արցախի նախագահը զանգեց ու մայրիկի հետ խոսեց, մայրիկը կրկին խնդրեց՝ մինչև Մենուային չգտնենք՝ չհրապարակեք»։

Բայց երկար պահել չկարողացան՝ հոկտեմբերի 21-ին հայտարարվեց, որ Մենուա Հովհաննսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:

«Արցախի հերոս»-ն իր տեղն ունի Եռաբլուրում, բայց դեռևս չի հուղարկավորվել: Հերոսի մարմինը նոր է «տուն եկել» ու ընտանիքը հիմա սպասում է Գենետիկական հետազոտության (ԴՆԹ) պատասխանին:

Ամուսինների վերջին հեռախոսազրույցը հոկտեմբերի 3-ին է եղել: Ռազմաճակատում գտնվող երիտասարդի տրամադրությունը բարձր էր, ձայնն՝ առույգ։

«Կարոտած էր խոսում իմ ու երեխաների հետ, մինչև հիմա նրա ձայնն ականջներիս մեջ է... Ես իրեն գնալուց ասել եմ՝ իր կողքին կանգնած եմ։ Ինքը գիտեր՝ ինչ էլ լինի, ես իր հենարանն եմ, ինչպես ինքն իմը», - վստահեցնում է Թամարան:

«Նաև նկարել էր սիրում ու հաճախ էր կտավի առջև նստում։ Կարդալ էր սիրում; Արձաններ էր քանդակում, ուրարտական ժամանակաշրջանի քանդակներ ուներ։ Տարբեր ժամանակների մետաղադրամների ու թղթադրամների հավաքածու ունի: Տեսակով արդար էր, նվիրված ընկեր, որդի, ամուսին ու հայր», - ոգևորությամբ ամուսնուն է բնութագրում հերոսի կինը:

«Իմ աղջիկ»՝ այդպես էր դիմում կնոջը, երեխաների համար էլ փաղաքշական խոսք ուներ՝ «իմ ձագուկ»։

Միշտ պատկերացնում էր իրեն մեծ տարիքում, երեխաներով, թոռներով շրջապատված, մեծ տան բակում, ուրախ ու անհոգ։ Նրա երազանքներից մեկն էլ կիսատ մնաց՝ սեփական տան կառուցումը, բայց կինն ու մայրն այդ երազանքն անպայման կիրագործեն։ Խոստացել են:

«Մեծ բակով տուն էր ուզում կառուցել, որպեսզի տեսնի, թե իր բալիկներն ինչպես են այդ բակում խաղում, վազվզում... Մենք ամեն ինչ իր ուզածով կանենք, ես ու մայրիկն իր գործը, իր երազանքը կիսատ չենք թողնի՝ ծառերով, այգիով, մեծ բակով ու լողավազանով տուն կունենանք», - հավատացնում է Aysor.am-ի զրուցակիցը:

Կնոջը հարցնում եմ՝ ինչպե՚՞ս կարձագանքեր պատերազմի նմանատիպ հանգուցալուծմանը մերօրյա հերոսը, եթե հիմա մեր կողքին լիներ։

«Շատ վատ», - վստահ է նա.

«Նա գրեթե ամեն տարի Արևմտյան Հայաստան էր գնում, պատմական հողերի կորստի հետ չէր հաշտվում։ Իսկ Արցախը նրա համար ամեն ինչ էր»:

«Կյանքն առանց Մենուայի ոչնչի նման չի, մենք ուղղակի շնչում ենք ու ապրում միայն երեխաների համար; Առանց իրեն շա՜տ դժվար է, շա՜տ, մեր հոգին դատարկ է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է Արցախյան հերոսի հերոս կինը՝ Թամարա Կոստանդյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 27/03/2024 19:42 Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ