22/12/2020 15:20
Պուտինն ու Աբասը քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորման խնդիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա պաղեստինցի գործընկեր Մահմուդ Աբասը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորման խնդիրները, ինչպես նաև Պաղեստինին ռուսական արտադրության պատվաստանյութեր մատակարարելու հնարավորությունը:
«Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնել պաղեստինա-իսրայելական հակամարտության արդար և տևական լուծմանը, այդ թվում՝ օգտագործելով միջազգային միջնորդների քառյակի ներուժը», - հայտնել են Կրեմլից:
Նախագահները շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի կապակցությամբ և պայմանավորվել տարբեր մակարդակներում շփումների շուրջ: