23/12/2020 11:38
Իսրայելի խորհրդարանը ցրվել է
Քնեսեթը (Իսրայելի խորհրդարան) ավտոմատ կերպով ցրվել է՝ 2020 թվականի պետական բյուջեի հաստատման ժամկետների լրանալու պատճառով։ Արտահերթ ընտրությունները երկրում կկայանան 2021 թվականի մարտի 23-ին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Kan պետական ռադիոյին։
Ըստ գործող օրենսդրության՝ Բենյամին Նեթանյահուն վարչապետի պաշտոնում կմնա մինչև առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր կաբինետի հաստատումը։
Այդ ընտրությունները կլինեն չորրորդը՝ վերջին 2 տարում։