23/12/2020 17:17
Համոզված եմ՝ կարող էինք այնպես անել, որ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով հրավիրված հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Օհանյանն ասաց, որ այս պատերազմում հայկական բանակը չի պարտվել:
Նա ընդգծեց, որ պարտվել է իշխանությունն՝ անգրագետ գործողություններով.
«Միայն 2 վայրում՝ մոտավորապես 20կմ-ով է ճեղքվածք եղել, մխրճում հակառակորդի կողմից: Պարտավոր էինք, համոզված եմ, որ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում»:
Օհանյանը նշեց՝ ինչո՞ւ պետք է լռի, երբ իր, իր մարտական ընկերների, կառավարության ընկերների կատարած աշխատանքը զրոյացնում են:
«Մենք իշխանության չենք ձգտում», - ավելացրեց նախկին նախարարը:
Օհանյանը հայտնեց, որ պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: