24/12/2020 11:24
Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը. Փաստաբան
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացնում է, որ վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը։
«Հիշո՞ւմ եք չէ, որ Աշոտ Երկաթի ձերբակալման իրավաչափության իմ բողոքը առաջին ատյանում մերժվել էր: Այդ որոշման դեմ ներկայացրել էի վերաքննիչ բողոք: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Վարդանյանի նախագահությամբ բեկանեց առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Վերաքննիչ քրեական դատարանի հերթական վարպետաց (master class) դասը», - ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը։