24/12/2020 13:40
Ոստիկանները բերման են ենթարկել Իգոր Խաչատուրովին. Լուսանկարներ
Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել Իգոր Խաչատուրովին՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն:
Ավելի վաղ հայտնել էին, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի 69 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակել են կառավարության շենքի բոլոր մուտքերը:
Լուսանկարները ՝ Mediaport տելեգրամյան ալիքի: