24/12/2020 13:29
Ինչքան թքած ունենաս բանակիդ վրա, որ գիշերը ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներով ավտոբուս ուղարկես. Բաղդասարյան
Լավ, ինչքան, ինչքան անպատասխանտու պիտի լինես, թքած ունենաս բանակիդ վրա, որ որոշես գիշերը ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներով ավտոբուս ուղարկես, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք» հետաքննական կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«Մնացած տեղի ունեցածի միջադեպերի մասին չեմ գրում, բայց դրանով զբաղվող սպաներին ոչ թե պետք է ազատել աշխատանքից, այլ կալանավորել տեղում», - գրել է Բաղդասարյանը: