24/12/2020 14:55
Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջը նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ. զգուշացում
Համացանցում տարածվում է հերթական կեղծիքը, հաղորդում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։
«Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջը նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ, էլ. փոստի հասցե, գաղտնաբառ։
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում չհավատալ նման գրառումների, չտարածել դրանք, չմեկնաբանել ու որևէ տվյալ չփոխանցել։
Ծանոթացեք ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին Գործակալության կազմած ուղեցույցին՝ այստեղ», - ասված է հաղորդագրությունում։