25/12/2020 17:43
Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ի հնգյակի գագաթնաժողովն առերես ձևաչափովով անցկացնելու անհրաժեշտության մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ի հնգյակի գագաթնաժողովը հարկավոր է անցկացնել առերես ձևաչափով, Մոսկվան հուսով է, որ այն կկայանա մոտ ժամանակներս, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ հանդես գալով «Երկխոսություն հանուն ապագայի» համաժողովում:
«Իհարկե, կարելի է այն անցկացնել նաև տեսակապով, բայց մենք համոզված ենք՝ հաշվի առնելով կուտակված խնդիրների կարևորությունները և դժվարությունները, առերես հանդիպում է պահանջվում: Հուսով եմ, որ մենք այն կանցկացնենք մոտ ժամանակներս», - ասել է Լավրովը:
«Խնդիրներից մեկն անպայման կլինի ռազմավարական կայունության հետ կապված իրադրության քննարկումը, որտեղ Միացյալ Նահանգները վնասել են բոլոր մեխանիզմները, որոնք թեկուզև ինչ-որ ձևով վերահսկել են սպառազինությունը», - ավելացրել է նախարարը: