25/12/2020 16:20
Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. քաղաքապետը նշում է՝ իշխանությունից ոչ մեկ չի գնացել Կապան
Սյունիքի մարզի Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
Նա ասաց, թե իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկ չի գնացել Կապան՝ բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարության ու որոշ չափով ԱԱԾ-ի։
«Որևիցե մի դեպք չկա, որ իշխանութան ներկայացուցիչները գան ու փորձեն Կապանում բնակիչներին հանդիպել կամ էլ մասնակցել սահմանների հետ կապված գործողություններին», - ասաց քաղաքապետը։
Փարսյանը նշեց, որ պետք է վարվեն լուրջ բանակցություններ, որոնք հնարավորություն կստեղծեն դրական արդյունքներ արձանագրել։
«Բայց ո՛չ բանակցությունն ենք տեսնում, ո՛չ էլ բանակցողների լուրջ խումբը», - ասաց նա։
Կապանի քաղաքապետն ընդգծեց՝ միանշանակ է կառավարության ու վարչապետի հրաժարականի անհրաժեշտությունը։
«Շատ խնդիրների լուծումը դրանով ենք տեսնում։ Մեզ պետք է նոր իշխանություն, նոր վարչապետ, ով որոշակի հեղինակություն կունենա ու մեր համար որոշակի դրական արդյունքներ կլինեն», - ասաց Փարսյանը։