25/12/2020 16:25
Պաշտպանության նախարարությունն է հրաման տվել, որ պետք է հետ քաշվենք. Կապանի քաղաքապետ
Սյունիքի մարզի ՀՀ տարածքներից մետր քառակուսի անգամ չի տրվել Ադրբեջանին, լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
«Խոսքը գնում է անվտանգության գոտու մասին, մեր զբաղեցրած բնագծերի մասին, որոնցով մենք ապահովել ենք մեր բնակչության անվտանգությունը», - ասաց նա։
Փարսյանն ընդգծեց՝ Ադրբեջանը հետ քաշվելու մասին որևէ բան չի ասել իրենց, ասել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարարությունն է նման հրաման տվել, որ պետք է հետ քաշվենք», - նշեց Կապանի քաղաքապետը։