25/12/2020 17:05
Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել ԿԽՄԿ-ին՝ Ղարաբաղին օգնելու համար
Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսաստանի կառավարության որոշմանը համապատասխան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե կամավոր մուտքագրվել է 2 միլիոն շվեյցարական ֆրանկ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար միջոցներ ձեռնարկելու հետ կապված ծախսերը ֆինանսավորելու նպատակով», - հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Նշվում է, որ այս ուղղությունը դարձել է Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը:
«Մեր երկիրը լայնածավալ ջանքեր է գործադրում խաղաղ բնակչությանն օգնություն ցուցաբերելու և տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ:
Մենք պատրաստ ենք Կոմիտեի հետ հետագա փոխգործակցության և ակնկալում ենք, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատել «տեղերում»՝ իր լիազորությունների շրջանակներում գտնվող տարածքներում», - ավելացրել են նախարարությունից: