25/12/2020 11:02
Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծում են Ստեփանակերտի հյուսիսային մատույցները
Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրում են Ստեփանակերտի հյուսիսային մատույցները:
Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 280 հա տեղանք, շուրջ 107 կիլոմետր ճանապարհ, 452 բնակելի շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9 հազար պայթուցիկ առարկա:
Լեռնային Ղարաբաղի պայթյունավտանգ առարկաներից տարածքն ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտացված համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և անբարենպաստ եղանակային պայմաններում:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ: